Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումն ամբողջությամբ կախված է Երևանից.Էրդողանի աշխատակազմի աղբյուր
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, ներառյալ սահմանի բացման հարցը, ամբողջությամբ կախված է պաշտոնական Երևանի քայլերից, տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը։
Հայաստանն առաջարկել է Թուրքիային բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների անցման համար, Անկարան դեմ չէ այդ առաջարկին, ուրբաթ գրել է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Ինչ վերաբերում է մեր (Թուրքիայի և Հայաստանի) հարաբերությունների կարգավորմանը, հենց այն գործընթացին, որի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումները, հաջորդ քայլերի մասին հնարավոր կլինի խոսել այն բանից հետո, երբ տեսնենք Երևանի կառուցողական, անկեղծ և խաղաղասիրական մոտեցումը։ Պետք է հասկանալ, որ «տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, համագործակցության լայն հնարավորություններ կան։ Եթե նման մոտեցում լինի, կարծում եմ՝ կոնկրետ առաջընթաց կտեսնենք այս գործընթացում՝ ընդհուպ մինչև սահմանի հարցը»,-ասել է լրատվական գործակալության զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչով է պայմանավորված մեկ անձից կատարված խոշոր գնումը, երբ հայ-թուրքական կարգավորման մեջ առաջընթաց չկա
- Անկարայում խոսել են հայ-թուրքական կարգավորման գործընթացից