Քաղաքական 18:19 28/09/2023 Հայաստան

Դուք Արցախի հայաթափման, բռնի տեղահանման և էթնիկ զտման հանցակից եք․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«ԱՆՍԱՀՄԱՆ ՑԻՆԻԶՄ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆՎԱՍՏԱՑՈՒՄ՝ ՀՈՒՄԱՆԻՍՏԻ ԴԻՄԱԿԻ ՏԱԿ

Անսահման ցինիզմ ու հրապարակային նվաստացում կա հումանիստի դիմակ հագած,  ճերմակաձեռնոց ու սմոկինգավոր միջազգային «կարեկցանքի»  մեջ։
Անգամ՝ նողկալի։  Իրականում  այս կազմակերպված, արևմտյան համանվագ «հումանիզմը» վաղուց ծրագրված և կյանքի կոչված գործարքների  ու  հայ ժողովրդի կանխորոշված մսաղացի ծխածածկույթն է։

Փաստ է՝  Հայաստանը դավաճանված էր նախ ներսից, հետո կամ զուգահեռաբար՝ դրսից։
Որ նիկոլն այս «պրոյեկտը կյանքի կոչելու» տրոյական ձին էր, ակնհայտ է, ապացուցելու կարիք չկա։ ՀՀ քաղաքացին իր միջից «ընտրեց»  հնարավոր ամենաանհայրենիք, ազգադավ ու անբարոյական հանձնակատարին․․․

Անսահման ցավի կողքին անսահման նվաստացուցիչ է, մահացու խարան՝ 21-րդ դարում ցեղասպանվելը․․․

Արցախի ցեղասպանության և հայրենազրկումի մեջ՝ նիկոլի և օրվա իշխանության կողքին մեղսակից, հանցակից և պատասխանատու է նաև միջազգային հանրությունը, և նախևառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները։

Նիկոլի ձերքով զոհասեղանին դրված Արցախ-Հայաստանից շահառու են անխտիր բոլորը, բացի հայ ժողովրդից։

Այն, ինչ կատարվեց և կատարվում էր Արցախում  միջազգային ինստիտուտների և միջազգային իրավունքի մահն է։  Սրանք թղթի վրա գրված  դատարկ հանձնառություններ են, իրավունքներ և խոստումներ, իսկ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌՋև ՎԵՐԱՁԵՎՎՈՒՄ Է ՈՒԺԵՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒ ՇԱՀՈՎ, ԹՈՒՅԼ-ԱՆԿԱՐՈՂՆԵՐԻ՝ ԱՐՅԱՄԲ։  Մեզ կազմակերպված թուլացրել էին, դարձրել անկարող․․․

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի բացահայտ  ագրեսիայի  օրերին քաղաքակիրթ աշխարհ՝ ԵԱՀԿ, ԵՄ, ՄԱԿ, գերտերություններ, դուք լռեցիք։
Դուք լռեցիք, երբ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ և աջակցությամբ օտարերկրյա վարձկաններ ներգրավեց։

Լռեցիք, երբ Արցախում քիմիական զենք գործածվեց։  Ձեր աչքերը փակեցիք, երբ Արցախից ջնջվում էր մեր մշակութային հետքն ու ժառանգությունը։ Ադրբեջանական կոռուպցիոն սկանդալով հայտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանեց, որ մի օր դիտորդական խումբ կուղարկի։ Լռեցիք՝ լսելով Ալիևի հայատյաց, արմենոֆոբիկ հայտարարությունները, ՀՀ տարածքների նկատմամբ հավակնությունները։
Լռեցիք՝ անգործ ու անպտուղ մտահոգություններ արտահայտելով 2021-ի սեպտեմբերյան լայնածավալ հարձակման,  հայերի խոշտանգումների,  Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի ժամանակ։
Դուք լռեցիք, որովհետև էներգետիկ ու աշխարհաքաղաքական շահերը բարձր են ցեղասպանվող հայերից։

Կրկնակի ստանդարտներով  ուղեկցվող Արևմուտքի մտահոգության և սիրո թիրախում Ուկրաինան է։  Մինչդեռ ցեղասպանությունը, ագրեսիան կամ միջազգային իրավունքը աշխարհագրություն չեն ճանաչում, մորթվածի ցավը նույնն է։
Բայց դուք խուլ էիք ձևանում ու կույր։ Խավիարային և էներգոռեսուրսային քաղաքականությունը վեր է հումանիզմից ու բարոյական արժեքներից։ Այս ամենին ֆոնին  ԵՄ-ն Ադրբեջանին  դիտում էր սոսկ որպես էներգիայի հուսալի մատակարարի ու  Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ձեռքով միլիարդների պայմանագիր կնքում Ալիևի հետ։

Ադրբեջանի ցեղասպանական վարքագիծն ակնհայտ էր․ Արցախում էթնիկ զտումները 2020-ից էին սկսվել․ բռնի տեղահանումներ, արմենոֆոբիա, մշակութային վանդալիզմ, քաղաքացիների առևանգում,  գերիներ, գազատարի պայթեցում․․․ քաղաքակիրթ արևմու՜տք, ձեր կեցվածքը թեթև մտահոգություններից այն կողմ չանցավ։

Դուք կարող էիք Ադրբեջանին՝ իբրև պատերազմական հանցագործի և ցեղասպանի՝ միջազգային հաստատված նորմերով պատասխանատվության ենթարկել, դուք չարեցիք։
Դուք լռեցիք, և Ադրբեջանի շարունակվող ագրեսիան զսպելու և Արցախի ժողովրդի ցեղասպանությունը կանխարգելելու որևէ գործուն միջոց չկիրառեցիք։ Այն ամենը, ինչ կատարվում էր Արցախում մարդկության դեմ հանցանք էր, պատերազմական հանցագործություն՝ ամրագրված բազմաթիվ կոնվենցիաներով, տակը ձեր ստորագրությունները, նաև՝ Հայաստանինը։

Դուք չուզեցաք հետևողական լինել, որպեզի կյանքի կոչվեն Միջազգային  դատարանի որոշումները։ Ձերը ուժի իրավունքն է ու աշխարհաքաղաքական շահը, քաղաքական կամքի բացակայությունը, թղթի վրա գրված մարդասիրական արժեքներ ու սկզբունքների դատարկ շարադրանքը։
Դուք լռեցիք,  մինչդեռ կարող էիք  մեկ քայլ առաջ գնալ և  սանկցիաներ կիրառել ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ,  դուք դա չարեցիք։ Թերթեք միջազգային իրավունքն ու տեսեք, թե  ապագա սերունդներն իրենց հայրենիքում ապրելու ինչպիսի անօտարելի իրավունքներով են օժտված, ու դուք ձեր վարքով հեղինակազրկեցիք, սպանեցիք միջազգային իրավունքն ու ինստիտուտները։

Դուք լռեցիք ՝ ԵՄ գրասենյակ, միջազգայիններ, արևմտյան դեսպանատներ, երբ Հայաստանում հաստատվում էր բռնատիրությունը, ոտնահարվում էին մարդու իրավունքները և այլասերվում ժողովրդավարական ինստիտուտները։ Ժողովրդավարությունը ձեզ համար սոսկ վարագույր էր, հայաստանում ներազգային պառակտումն ու հանձնակատար նիկոլի ռեժիմը  ամրագրելու ֆոն։
ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի համանախագահողների խմբում  ներքին կոնֆլիկտերն ընդամենը պատրվակ էին, որ դուք խուլ և կույր ձևանայիք և կանաչ լույս վառեիք ցեղասպան Ադրբեջանի առջև։

Ձեր` /ԵՄ և հարակիցներ/ հարկադրանք- ճնշումներով իջեցվեց «բանակցային նշաձողը»։  Շարլ Միշելի՝ Պրահայում նիկոլից կորզած  Ադրբեջանի տարածքային ամբողջականության  հայտարարությունից հետո ադրբեջանական սանձարձակությունը նոր թափ ստացավ՝ Արցախում էթնիկ զտումների նոր ալիք, մահեր, կյանքի իրավունքի մերժում, բլոկադա․․․ Միջազգային հանրության կողմից 120000 արցախահայերի անվտանգության պահպանման զրոյական քայլ, անվտանգային ոչ մի մեխանիզմ և երաշխիք։

ԵՄ, Ժարլ Միշել՝ սա ձեր անմիջական մեղքն է, հանցավոր անգործությունը․․․
Երևանի ու Գորիսի սրճարաններում  հանգստացող ԵՄ անմանդատ դիտորդները  պարզապես երկարատև զբոսաշրջիկ են․․․

44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովյասում խախտվեց ռազմական հավասարակշռությունը, իսկ  Միացյալ Նահանգները չդադարեցրեց ռազմական աջակցությունը  ագրեսոր Ադրբեջանին։ Ջո Բայդենը չկիրառեց  «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը և ԱՄՆ-ը շարունակեց և շարունակում է ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին:

Մինսկի խումբը Արցախի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ, անդամ երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների ստորագրությամբ, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մի քանի հայտարարություն է ընդունել՝ հստակ ամրագրելով միջազգային իրավունքի սկզբունքների համատեքստում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը, ուժով կամ ուժի սպառնալիքով հակամարտությունը լուծելու անընդունելիությունը։
ԱՄՆ, ՌՈՈՒՍԱՍՏԱՆ, ՖՐԱՆՍԻԱ, դուք  հանձնառու եք և անդամակից Հելսինկիի եզրափակիչ ակտին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, որոնք անընդունելի են համարում ուժով կամ ուժի սպառնալիքով հակամարտությունների լուծումը։  Դուք, փաստորեն  հրաժարվու՞մ եք ձեր ստորագրությունից և  Արցախցիների ցեղասպանությամբ հարցը լուծված համարո՞ւմ։

Դուք Ցեղասպանությունը դատապարտող և կանխարգելող միջազգային կոնվենցիա եք ստորագրել,  բայց լռեցիք, կուրացաք, որովհետև  «առաջնահերթություններ» ունեք, ձերը Սյունիքում «հումանիտար» վրան խփելն էր․․․

Հետո, հայկական համայնքներին հաճոյանալու, ձեր դիմակները «փրկելու», մի քանի ձայն կորզելու համար Արցախի ցեղասպանությունը «դատապարտող» բանաձևեր կընդունեք ու հուշարձանների բացման արարողությունների կմասնակցեք․․․

Դուք կանաչ լույս վառեցիք ցեղասպան Ադրբեջանին ու հիմա իրար հերթ չտալով հումանիտար խոստումներ եք տալիս ու Սյունիքում հայ փախստականների վրաններ խփում։
Նիկոլի ձերքով զոհասեղանին դրված Արցախ-Հայաստանից շահառու են անխտիր բոլորը, բացի հայ ժողովրդից։

Կրկնում եմ՝ վերոհիշյալներ, դուք Արցախի հայաթափման, բռնի տեղահանման և էթնիկ զտման հանցակից եք!!!!!!

Մենք էս ցավի մեջ ուժ պիտի գտնենք հույսներս մեր վրա դնելով՝  նորոգվելու, ոտքի կանգնելու, ազգովին վերակերտվելու ուժ։
Չհանձնվել, չմեռնել․․․»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}