«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի գերեվարման և ձերբակալության հարցով որևէ քայլ ձեռնարկո՞ւմ է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Արցախի սահմանին` անցակետում, ադրբեջանցի զինյալները ձերբակալեցին և գերեվարեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ում անմիջապես տեղափոխեցին Բաքու:
Մենք երեկ դիմել էինք ՀՀ արտաքին գործերի նախարարություն` հետաքրքրվելով, թե ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի գերեվարման և ձերբակալության հարցով որևէ քայլ ձեռնարկո՞ւմ է, եթե այո` ապա ի՞նչ քայլեր:
Մեզ պատասխանել են. «ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը։ ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: Այս առումով ակնկալում ենք նաև Ռուսաստանի Դաշնության և այլ միջազգային գործընկերների աջակցությունը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում