Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու․ Թանդիլյան
Ռուբեն Վարդանյանի կուսակից Մանե Թանդիլյանը գրում է․
«Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է, ով անձնուրաց նվիրված է ամեն հայկականին, հայկական աշխարհին, Հայաստանին և Արցախին։
Ու նա գիտեր, որ չի գնահատվելու ու երբեք չի էլ սպասել գնահատանքի. արել է այն, ինչ իր հայկական արյունն է թելադրել։
Իրեն շատ բնորոշ է նաև այն, որ շատերը նրա առևանգման դեպքից հետո են իմանում, թե ինչեր է արել հայկական աշխարհի և ամեն հայկականի պատիվը բարձր պահելու համար։
Ու դեռ ինչեր չգիտեք, որ նոր պիտի իմանաք, հետո փոշմանեք ու զղջաք, թե ինչերում եք զրպարտել նրան կամ չեք սաստել զրպարտողներին։ Բայց այդպես էլ չեք իմանա, թե ինչպես է նա կայացրել Արցախ մեկնելու որոշումը։ Ավելի ճիշտ` կիմանաք, բայց չեք հավատա։
Որովհետև հավատալու համար պետք է նրա պես նվիրում ունենաս ամեն հայկականին։
Ես չեմ ճանաչում այդպիսի երկրորդ մարդու, որն այդքան մեծարեր ամեն հայկականը, ինչն էլ ընկած էր նրա որոշուման հիմքում` անել ամեն բան` պահպանելու հայկական հնագույն բնօրրան Արցախը։
Ու անել դա խորապես գիտակցված, թե ինչ է սպասվում... Այո, այսպիսի ընտրություն հնարավոր է անել միայն գիտակցված` հստակ կանխատեսելով` ինչ է սպասվում, և ամեն հայկականի հանդեպ աննախադեպ ակնածանքով։
Իսկ որոշները որոշեցին չտեսնել։ Չտեսնելը ո՞րն է, ապականել ամեն լավ բան, ինչ հայկական է։
Ռուբեն Վարդանյանը այս փորձությունը պատվով է անցնելու, բայց անպատիվ է մնալու այս ամենը չտեսնող, այս ամենը ուրացող, այս ամենը ոչնչացնող մեր մեջի տականքը։
Քեզ հետ ենք, Ռուբեն...»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը կոչ է արել Բաքվին հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
- Օսկանյան. Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են, նույնը վերաբերում է Դավիթ Բաբայանին
- Հուսով ենք՝ ՄԻԵԴՆ-ն արագ կարձագանքի Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմումին. Եղիշե Կիրակոսյան
- Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանին մեղադրանք են առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին