Քաղաքական 21:13 28/09/2023 Հայաստան

Դուք իրավունք չունեք մեր անունից նման որոշում կայացնելու․ Նաիրա Մելիքյանը՝ «Մայր Հայաստան»-ից դուրս գալու պատճառների մասին

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը ներկայացրել է «Մայր Հայաստան» շարժմանն իր անդամակցությունը դադարեցնելու պատճառները։ Նա, մասնավորապես, գրել է․

«Սիրելի ընկերներ և հետևորդներ,

Կրկին հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը վստահության և աջակցության համար:
Ինչպես և խոստացել էի, ներկայացնում եմ «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբին իմ անդամակցության դադարեցման որոշման պատճառները:

1. Երեկ, 27.09.2023թ.-ին, «Մայր Հայաստան» շարժման ՖԲ էջում տեղադրված հայտարարությունն առ այն, որ «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է աջակցել Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, բաձարձակապես անընդունելի է ինձ համար, քանի որ Հայկ Մարությանն, ըստ իս, նիկոլի շարունակությունն է, մարդ ով սպասարկել ու սպասարկում է ՔՊ-ի շահերը:
Ավելին, ես չեմ մասնակցել վերոնշյալ հայտարարության կայացմանը, իմացել եմ նման որոշման մասին ՖԲ-ից՝ մեր բազմաթիվ այլ քաղաքացիների նման, և ինձ համար առնվազն տարօրինակ է, որ հայտարարության տեքստը չի քննարկվել ու համաձայնեցվել շարժման նախաձեռնող խմբի անդամների՝ ներառյալ ինձ հետ:

2. Այն պահից, երբ հրապարակում հայտարարվեց Ազգային կոմիտեի կազմը, իսկ անդրանիկ Թևանյանը համաձայնվեց մտնել կոմիտե այդ կազմով՝ նորից, առանց քննարկելու այդ որոշումը նախաձեռնող խմբի անդամների հետ, ինձ մոտ արդեն իսկ առաջացան հարցեր, քանի որ «Մայր Հայաստան» շարժման հռչակագրում ամրագրված ամենակարևոր սկզբունքներից մեկը վերկուսակցականությունն է:
Այսինքն, տեղի է ունեցել մեր կողմից հռչակված սկզբունքների խախտում, ինչը ևս անընդունելի է ինձ համար:

3. Կոմիտեի կազմում հայտնված մարդկանց մեծ մասը հակառուսականության ջատագովներ են: Դա էին վկայում նրանց ելույթները, գրառումները, և նրանց քաղաքական հետագիծը:
Ես ինքս հիացած չեմ Ռուսաստանի, որպես մեր բնական դաշնակցի վարած քաղաքականությամբ, բայց կարծում եմ, որ նման օրհասական իրավիճակում, մեր թշնամիների շրջանակը մեծացնելու ցանկացած փորձ ոչ միայն քաղաքական տհասություն է, այլ նաև հակապետական, հակազգային, հակահայկական ու դավաճանական քայլ:

4. Հանրահավաքների և բողոքի ակցիաների չեղարկումը Ազգային կոմիտեի որոշ անդամների կողմից:
Դուք իրավունք չունեք մեր անունից նման որոշում կայացնելու, դուք իրավունք չունեք մենաշնորհներ հաստատելու, դուք իրավունք չունեք ժողովրդին նորից ապատիկ վիճակի մեջ դնելու համար:
Եվ Աստված չանի, եթե պարզվի, որ դուք սա անում եք միտումնավոր, բողոքի ալիքը մարելու համար: Համենայն դեպս, ինձ մոտ նման տպավորություն է:

Եզրափակելով հայտարարությունս, կրկնեմ, որ ես միացել եմ «Մայր Հայաստան» շարժմանը, քանի որ այն վերկուսակցական էր, ձգտում էր ամբողջական իշխանափոխության  ժողովրդական լայն կոնսոլիդացիայի միջոցով, քանի որ շարժման շրջանակներում ստեղծվել էր շատ լավ թիմ, որի անդամները ոչ միայն արհեստավարժ էին, այլ նաև պատրաստ էին լինել ազնիվ ու անկեղծ մեր քաղաքացիների հետ, չշեղվել «Մայր Հայաստան» շարժման հռչակագրով ամրագրված սկզբունքներից, անել առավելագույնը մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունների բարելավման ուղղությամբ, առաջնորդվել միայն մեր ազգային շահով, իրականացնել ծանր ու քրտնաջան աշխատանք մեր ժողովրդին ապատիկ վիճակից դուրս բերելու և վերջինիս վստահությունը շահելու համար, մերժել «ընտրությունից ընտրություն» քաղաքական ուժ դառնալու արատավոր ավանդույթը՝ այսպես կոչված «ռեալ պոլիտիկ»-ի անվան տակ գնալով ինչ ինչ կարճաժամկետ գործարքների, այդպիսով ոչ միայն հերթական անգամ հիասթափեցնելով մեր  հանրությանը, այլ նաև ոչնչացնելով քաղաքական դաշտում ձևավորվող որևէ առողջ ծիլ, և շարունակելով քաղաքական դաշտը ամայացնելու խայտառակ գործընթացը:

Հ.Գ.
Խնդրում եմ չհիասթափվել, չհրաժարվել պայքարից որևէ պարագայում, տեր կանգնել ձեր քվեին, թույլ չտալ հարթակ բարձրանալ մարդկանց, ովքեր աթոռակռիվ տվող պոպուլիստներ են: Դժվարինն առջևում է, և մենք պետք է ամուր լինենք»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}