Արցախի թեման դեռ կարող է շատ ջուր տանել ու սա դեռ սկիզբն է․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կարճ.
- ռուսներին պետք էր պատերազմը, որպեսզի զորք մտցնեն Արցախ,
- ամերիկացիներին պետք էր Արցախի անկումը, որ ռուսական զորքը հեռանա Արցախից, հետո Հայաստանից։
Հարց - Արդյոք Արցախի թեման փակվել է, թե էլի է օգտագործվելու, այնտեղ այլ երկրի ռազմական բազա դնելու համար, որպեսզի վերահսկվի տարածաշրջանը և դրա համար էլի պետք կգա հայեր ետ արտահանել այնտեղ։
Արցախի թեման դեռ կարող է շատ ջուր տանել ու սա դեռ սկիզբն է։ Հարավային Կովկասի համար պայքարը նոր է սկսվում, իսկ այս տարածաշրջանը Եվրոպա-Ասիա, Մերձավոր Արեւելք-Կենտրոնական Ասիա գծերի խաչմերուկն է։ Չի բացառվում ամենաանհավանական դաշինքներն ու հակամարտությունները։
Հ.Գ. Ով Մեծ Կովկասի պատմությանը տեղյակ է, գիտի, որ այստեղ միշտ տեղահանությունների, էթնիկ զտումներ, բնակչության տեղաշարժեր են եղել։ Շահ Աբասը հայեր եւ վրացիներ է տարել, ռուսները հայեր են վերադարձրել, Հյուսիսային Կովկասում միլիոնավոր տեղացիներ են քշվել ռուսների կողմից, նաեւ էթնոսների վերաբնակեցումներ, ընդհուպ մինչեւ Ստալինի ժամանակները։ Իսկ եթե ժամանակ առումով ետ գնանք, ապա ավելի զանգվածային տեղաշարժեր են եղել։
Այնպես որ, ամեն մի գերտերություն, ըստ իր ճաշակի եւ խնդիրների, այդ գործով է զբաղվել։ Ամեն ինչ դեռ առջեւում է, նոր տերեր են ցանկանում գալ այստեղ։
Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, իրենք բացել են Պանդորայի արկղը եւ իրենց էլ է նման ճակատագիր սպասվում։ Արցախի դատարկումը իրենց կողմից ճակատագրական սխալ էր»։