Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը և կոչնչացվի
ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը և կիրականացվի ոչնչացում։ Այս մասի հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Միաժամանակ, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն սպանդանոցային մորթի իրականացման կենդանական ծագման մթերքի իրացման գործընթացի նոր կարգավորումները։ Համաձայն այդ կարգավորումների․
1. կբացառվի առանց փաստացի մորթի տեսանկարահանման տրամադրել N 5 ձևի անասնաբուժական վկայական,
2․ կներդրվի մատակարարների և իրացման կազմակերպությունների կողմից պիտակի պիտակի տրամադրման պահանջ։
3. Անասնաբուժական վկայականի հիման վրա կտրամադրվի միայն էլեկտրոնային պիտակ, ներկայիս թղթայինի փոխարեն, որոնց քանակները և ծավալներն արդեն խիստ կհաշվառվեն,
4. մսեղիքի տեղափոխումը կիրականացվի բացառապես սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցով՝ բացառությամբ անձնական սպառման համար տեղափոխման դեպքերի։
Փոփոխությունների նպատակն է մի կողմից սպառողներին ապահովել անվտանգ մսեղիքով՝ վտանգավոր մսեղիքը տանելով ոչնչացման, իսկ մյուս կողմից բացառել սպանդանոցային ծագման փաստաթղթերի ներքո ոչ սպանդանոցային մսեղիքի իրացումը։ Սպանդանոցային գործունեություն իրականացնողների համար սպանդանոցային մորթի կարգավորումների մասով կան նաև նոր պահանջներ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
https://www.e-gov.am/gov-decrees/item/41255/
https://www.e-gov.am/gov-decrees/item/41256/
Նոր օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումներով պայմանավորված՝ ՍԱՏՄ-ն հորդորում է մինչև հոկտեմբերի 1-ն ապահովել իրավական կարգավորումների պահանջներից բխող անհրաժեշտ միջոցառումները։
Հարցերի դեպքում տնտեսավարողները կարող են զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծի անվճար 118 համարին, կամ Անասնաբուժության վարչություն՝ (015) 404048 հեռախոսահամարով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին