Մենք ականատես ենք լինում ժամանակակից ցեղասպանության․ Գիբսոնը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան արցախահայության դեմ: Նա քննադատել է արևմտյան լրատվամիջոցների լռությունը՝ կոչ անելով անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել արցախահայության պաշտպանության ուղղությամբ:
«Պատմությունը ողբերգականորեն կրկնվում է այն ժամանակ, երբ մենք ականատես ենք լինում ժամանակակից ցեղասպանության։ Հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ տառապել է իր հավատքի պատճառով, կրկին բախվել է էթնիկ զտման կոշտ արշավի: Թուրքիան և Ադրբեջանը սարսափելի վայրագություններ են իրականացնում հայերի նկատմամբ՝ սով, հարկադիր տեղահանություն, սպանություններ, առաջին անհրաժեշտության իրերի հասանելիության մերժում։ Նրանք նույն հայերն են, որոնք այս հողի վրա ապրել են սերունդներով։
Ես կոչ եմ անում միջազգային հանրությանն անհապաղ գործողություններ ձեռնարկել, այն պետք է օգնության ձեռք մեկնի հայերին, որի կարիքն այժմ նրանք հուսահատորեն ունեն, և հումանիտար միջանցք ստեղծի նրանց անվտանգ տեղափոխման համար: Տառապող հայ ժողովրդին ասում եմ ՝ մի հուսահատվեք, Աստված ձեզ հետ է», - նշում է Գիբսոնը։
Նա նաև ընդգծում է՝ ամենակարևորը, հրատապ դիվանագիտական ջանքեր են անհրաժեշտ որպեսզի տեղահանված մարդիկ վերադառնան իրենց տները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին