Կալանավորված 18-ամյա արցախցու մայրն արդեն Երևանում է, թույլ չեն տալիս տեսակցել որդուն. Փաստաբան
18-ամյա արցախցի Մարատի մայրն արդեն Հայաստանում է, տեղյակ է, որ որդուն երկու ամսով կալանավորվել է Երևանում ի պաշտպանության Արցախի ցույցերին մասնակցելու համար։
«Խոսեցի Մարատի մոր հետ։ Նա արդեն ամեն բան գիտի։
Մարատը 18-ամյա արցախցի տղան է, ում այս իշխանությունը կալանքի տակ է պահում։ Մարատը ճիշտ գիտեր։ Մայրը շատ ծանր է տանում որդու կալանքը հատկապես հաշվի առնելով, որ շուրջ մեկ տարի լինելով շրջափակման մեջ որդուն չի տեսել։ Նա Երևան էր գալիս որդուն գրկելու մեծ սպասումով։
Մայրն ինձանից խնդրում է տեսակցություն որդու հետ։ Ցավոք, քննչականն ու դատարանը շատ դաժան են վարվել Մարատի ու նրա մոր հետ։ Այս պահին արգելված են Մարատի հետ բոլոր տեսակի տեսակցությունները։ Այդպիսով Մարատն այս պահին ոչ թե գտնվում է նախնական կալանքի տակ, այլ՝ պետական իշխանությունը նրա նկատմամբ կալանքը օգտագործում է որպես պատիժ։
Միջնորդել եմ Մարատի վարույթը հսկող դատախազին, որպեսզի թույլ տա գոնե մայրը տեսակցի որդուն։ Տեսնենք, թե ինչ որոշում կընդունի դատախազությունը»,- գրել է փաստաբան ԱրՐսեն Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանավորեց 18-ամյա արցախցուն
- Արցախցի 18-ամյա երիտասարդին Քննչական կոմիտեն որոշեց տանել կալանավորման․ Բաբայան