Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հրամանագրի համաձայն՝ ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակում, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենք վայր դրած զինծառայողների՝ Լաչինի միջանցքով սեփական գույքով տրանսպորտային միջոցներով ազատ, կամավոր և անխոչընդոտ տեղաշարժի ապահովման վերաբերյալ և ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով՝ որոշում է կայացվել.
- Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
- Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ծանոթանան Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին` ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով:
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո։
Հարակից հրապարակումներ`
- Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան. Շտաբ
- Բաքուն հայտնել է, որ դժվարություններ են առաջանալու Ղարաբաղի ինտեգրման գործընթացքում
- Արցախից մանրամասներ են հայտնում Եվլախում կայացած հանդիպումից
- Բաքուն «մանրամասներ» է հաղորդում Եվլախի հանդիպումից
- Որքան տեղյակ եմ՝ բանակցությունները մի քանի հարթությունում են տեղի ունենալու և ոչ միայն Եվլախում. Տիգրան Աբրահամյան
- Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ
- Չեմ զարմանա, եթե Փաշինյանը տեղիք տալով Ադրբեջանի պահանջին՝ Արցախի նախագահին կոչի «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ». Խաչատրյան
- Պուտին. Հայաստանի ղեկավարությունն ինքն է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ
- Լեռնային Ղարաբաղի նոր ընտրված առաջնորդին շնորհավորելու շատ բան չկա էլ. Նիկոլ Փաշինյան
- Հուշագրով Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք. Վարդան Օսկանյան
- «Շուշիի հռչակագրով» մարտահրավեր է նետված ՀՀ անկախության հռչակագրին, Հայաստանի ու Արցախի գոյությանը. Թևանյան
- Անդրանիկ Թևանյան. Մեծամասնությունը քվեարկել է Հայաստանի, Արցախի գոյության դեմ
- Անկախ և ժողովրդավարական Արցախի գոյությունը անվիճելի փաստ է. Շարմազանով
- Է. Շարմազանով. Ադրբեջանը պետք է համակերպվի անկախ Արցախի գոյության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան