Բեյրութում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց անողների դեմ
Բեյրութում Լիբանանի ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ է օգտագործել Ադրբեջանի դեսպանատան դիմաց ի պաշտպանություն Արցախի Հանրապետության բողոքի ցույց անող հարյուրավոր հայերի դեմ:
Ցուցարարների մեջ կան վիրավորներ: Բողոքի ցույցի են դուրս եկել ընտանիքներով, մանկահասակ երեխաների հետ:
Տարածված տեսանյութի տակ Սարգիս Պարմաքսիզյան անունով օգտատերը գրում է.
»Ամոթ լիբանանցի զինվորներին. Իսրայելը պաղեստինցիների, լիբանանցիների, հայերի թշնամին է. Նրանք թուրքերի և ադրբեջանցիների եղբայրներ են։
Լիբանանցիները կարճ հիշողություն ունեն: Ով է կոտորել լիբանանցիներին 1914/15 թթ-ին:
Բա՞ սովը: Ամոթ, ամոթ, ամոթ լիբանանցի առաջնորդներին և նրանց վարձկաններին, ովքեր հետևել են Թուրքիայի հրամաններին»:
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեից 360 մլն դրամ հատկացվեց բռնագաղթածների համար պարենային և ոչ պարենային ապրանքների ձեռքբերմանը
- Արցախից բռնագաղթի ֆոնին Ալիևը ԱՄՆ պաշտոնյաներին հավաստիացրել է, թե կպաշտպանի արցախահայության իրավունքները
- Լիբանանում Ադրբեջանի դեսպանության մոտ երիտասարդ դաշնակցականները բողոքի ակցիա են իրականացրել
- Լիբանանում խոլերայով վարակվածների թիվը հասել է 169-ի