Բուն Ստեփանակերտում արդեն աննկարագրելի քաոս է.Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Կարմիր խաչը վատ չէ աշխատում սահմանի վրա, բայց բուն Ստեփանակերտում արդեն աննկարագրելի քաոս է։ Հասկանալի է, որ ադրբեջանցին ձգտում է բոլոր հնարավոր միջոցներով ստորացնել մեզ, անգամ` ամեն ինչ թողած և գաղթի ճամփեն բռնած անօգնական մարդկանց, բայց սա չի կարելի ինքնահոսի թողնել և չնկատելու տալ։
Մնացած խոցելի մարդկանց տեղափոխման հարցը պետք է շատ սուր և վճռական դնել գոնե միակ գործնական կառույցի` Կարմիր խաչի առջև, հապաղելն աններելի է։ Եվ, ընդհանրապես, այս բռնի և միաժամանակ տարերային տարհանման գաղափարը` իր բոլոր մանրամասներով, չպետք է զերծ մնա իրավական համակողմանի վերլուծությունից ու գնահատականներից։ Սա չպետք է դառնա հերթական զուտ քաղաքական միակողմանի հոխորտանքի նյութ»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու․ Գևորգ Դանիելյան
- Վիրավոր որդու հետևից Ստեփանակերտի հիվանդանոց հասած Զարինեին հայտնել են՝ երկու որդիները զոհվել են. BBC-ի պատմությունը
- Արցախցի. Ստեփանակերտից 38 ժամում հասա Հակարի կամուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի