Ի՞նչ է լինելու, եթե Հռոմի ստատուտի վավերացումից հետո Պուտինը մուտք գործի Հայաստան
«Գործող պետությունների ղեկավարներն օժտված են իմունիտետով»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանեով հարցին, թե Հռոմի ստատուստի վավերացումից հետո ի՞նչ է լինելու, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մուտք գործի Հայաստան։
Նա նաև ասաց. «Այն լուծումները, որոնք հիմնվում են կանոնադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին»։
Հարցին, թե ինչո՞ւ են այդ դեպքում Ռուսաստանից սուր արձագանքում Հռոմի ստատուտի վավերացմանը, Ե. Կիրակոսյանը պատասպանեց. «Չեմ կարող ասել, բայց եթե նույնիսկ խնդիր կա՝ լուծումներ կան, դրանք հնարավոր է իրականացնել կանոնադրության տրամաբանության մեջ, նաև այն հանգամանքով, որ արդեն ասացի»։
Հարցին՝ եթե ռուսական կողմից, այդուհանդերձ, արձագանք չլինի համաձայնագիրը ստորագրելու մասին և ինչ-որ ժամանակ Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, ի՞նչ է լինելու. «Անկախ այդ համաձայնագրի, պետության ղեկավարներն օժտված են իմունիտետով։
Միայն ու միայն վերաբերում է Ադրբեջանին, Ադրբեջանի կողմից կատարված հանցագործություններին, նրանց կողմից կատարվելիք հանցագործությունների կանխարգելմանը»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը, այն կընդգրկվի խորհրդարանի առաջիկա նիստերի օրակարգ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ հանձնաժողովը միաձայն ընդունեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը
- ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը սկսեց քննարկել Հռոմի ստատուտը
- ԱԺ-ում սեպտեմբերի 28-ին կքննարկի Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
- Մոսկվան Երևանի գործողությունները համարում է ոչ բարեկամական.Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասին
- 2020 թ սեպտեմբերին մենք ոչ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ոչ զորավարժություններ անում ԱՄՆ-ի հետ. Փաշինյան
- Հայաստանի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել Հռոմի ստատուտը.ՏԱՍՍ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան