Առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ. «Ազգային առաջընթաց» կուսակցություն
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, հայտարարություն է տարածել.
«Ազգային առաջընթաց կուսակցությունը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ։ Որևէ կոալիցիայի մասին խոսք չի գնում։
Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։
Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ-ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին:
Մենք վերահաստատում ենք մեր խոստումը և նպատակը` ՔՊ պետք է հեռանա թե Երևանի թե ՀՀ կառավարումից` ստեղծված աղետալի իրավիճակի և բոլոր ոլորտները ձախողելու համար։
«Մայր Հայաստանը» հայտարարել է, որ պատրաստ է ձայն տալ մեր առաջադրած թեկնածուին։
«Հանրային ձայնը» ևս համաձայն է, բայց պաշտոնի կամ պաշտոնների բաշխման պայման է դրել և պահանջում է կոալիցիոն պայմանագիր կնքել, ինչը հակասում է մեր սկզբնական առաջարկությանը։
Հետագա զարգացումների մասին կտրամադրվեն լրացուցիչ պարզաբանումներ։
Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախընտրական խոստումներին ու մեր սկզբունքներին»։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Մելիքյան. Դադարեցնում եմ անդամակցությունս «Մայր Հայաստան» շարժմանը
- «Մայր Հայաստան»-ն իր քվեն կտա Մարությանին
- Ընդդիմադիր ուժերը կարող են կազմել քաղաքային իշխանություն․ Հայկ Մարության
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան