Որևէ կերպ, որևէ միջազգային կառույցից չեմ կարողանում Դավիթ Բաբայանի մասին տեղեկություն ստանալ․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․
«Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին արտգործնախարար, նախագահի օգնական, դիվանագետ, մտավորական, ով Ադրբեջանի սև ցուցակում էր, ում Ադրբեջանը պահանջում է հանձնվել Բաքվին, առավոտյան հայտարարեց, որ առավել ծանր կորուստներից խուսափելու համար ինքը հենց հիմա շարժվում է դեպի Շուշի՝ ձերբակալվելու համար։
Նախիրը, ինչպես Ռուբեն Վարդանյանի դեպքում, երջանկությունից վրնջաց։ Երգիկներ երկնող տարբեր «мусор»-ներ մարդկային ողբերգության վրա սկսեցին պրիկոլներ անել։
Մի օր երևի կիմանանք, թե ինչպե՞ս սև ցուցակում եղած որոշ մարդիկ հանգիստ անցան սահմանը, ինչի համար բոլորս ենք ուրախ ու խոսքը միայն Նիկոլի պրոտեժե Սյամոյի մասին չէ, իսկ Ռուբեն Վարդանյանին առևանգեցին, Դավիթն էլ, հասկանալով, որ այլ տարբերակ չկա, ոտքով գնաց հանձնվելու։
Բայց հիմա որևէ կերպ, որևէ միջազգային կառույցից չեմ կարողանում Դավիթ Բաբայանի մասին տեղեկություն ստանալ։
Եթե գործընկերներիցս ինչ-որ մեկը հավաստի տեղեկություն ունի, ասեք, խնդրում եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Օսկանյան. Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են, նույնը վերաբերում է Դավիթ Բաբայանին
- Դավիթ Բաբայան. Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան