Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանին մեղադրանք են առաջադրել
«Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանը կալանավորվել է և որպես մեղադրյալ ենթարկվել քրեական պատասխանատվության»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հավաքված ապացույցների հիման վրա Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրիք 214-1 (ահաբեկչություն ֆինանսավորում), 279.3 (ապօրինի զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն) և Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318.1 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածների հատկանիշներով։ Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հիշեցնենք, որ երեկ Ռ Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել էր.
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում»:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի գերեվարման և ձերբակալության հարցով որևէ քայլ ձեռնարկո՞ւմ է
- ՌԴ-ն չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին. Հայտարարել են Մոսկվայից
- Ռուբեն Վարդանյանի ձերբակալելու մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում․ Նուբար Աֆեյան
- ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
- Լեմկինի ինստիտուտ․ Վարդանյանը, որը միշտ բացահայտ պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի առանձնահատուկ ատելությանն է արժանացել
- Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական անցակետում կալանավորելու մասին
- Թինա Կանդելակի. Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են
- Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Բաքու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- «Հայաքվե»-ն պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ
- Ադրբեջանը գերեվարած Ռուբեն Վարդանյանից լուսանկար է հրապարակել
- Ադրբեջանցիները գերեվարել են Ռուբեն Վարդանյանին՝ հաստատում է նրա կինը
- Վաշինգտոնը խորացնում է համագործակցությունը Հարավարևելյան Ասիայի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան