Տաշքենդի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է մոտ 600 բնակարան
Այս գիշեր Տաշքենդի արդյունաբերական պահեստներից մեկում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով վնասվել է 26 բազմահարկ շենքերի գրեթե 600 բնակարան, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Նշվում է, որ բացի շենքերից, վնասվել է կենցաղային սպասարկման 8 գրասենյակ, մեկական դպրոց և մանկապարտեզ:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 2.43-ին (Երևանի ժամանակով 01.43-ին) ուժեղ պայթյուն և դրան հաջորդած 15 հազար քառակուսի մետր մակերեսով հրդեհ է տեղի ունեցել Տաշքենդի Սերգելի շրջանի «Ստրոիտել» զանգվածի տարածքում գտնվող պահեստներից մեկում։
Ուզբեկստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով 13-ամյա դեռահաս է զոհվել, ևս 162 մարդ տուժել է: ՆԳՆ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել »հրդեհային անվտանգության կանոնների խախտում» հոդվածով: