«Փաստ». Տարբեր երկրներում հավատարմագրված հայ հյուպատոսներ չեն պատրաստվում աշխատել ՀՀ իշխանությունների հետ
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, վերջին օրերին տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների ֆոնին հանգիստ չէ նաև պետական համակարգում։ Չնայած Նիկոլ Փաշինյանի մեծագույն ջանքերին, որ պետական համակարգը ներսից ճաքեր չտա, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, այս փուլում ոչ մի վերահսկողական մեխանիզմ չի աշխատում։
«Փաստ» թերթի ԱԳՆ աղբյուրը հայտնում է, որ Հայաստանի՝ տարբեր երկրներում հավատարմագրված մեկ տասնյակից ավելի հյուպատոսներ հրաժարականի զեկուցագրեր են ներկայացրել՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ՀՀ իշխանությունների հետ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում ՀՀ դեսպանների և հյուպատոսների հետ սփյուռքահայության ներկայացուցիչները շատ կոշտ խոսակցություններ են ունեցել՝ սուր քննադատելով հայաստանյան իշխանությունների վարած հակահայաստանյան, հակաարցախյան, ընդհանրապես հակահայ քաղաքականությունը։
ԱԳՆ-ից մեզ փոխանցել են նաև, որ մի քանի դեսպաններ նույնպես ցանկացել են հրաժարական ներկայացնել, սակայն նրանց հետ առանձին խոսակցություններ են եղել՝ փորձելով համոզել գոնե այս փուլում մնալ իրենց տեղերում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի