Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Դեսպանը նշել է, որ 5 տոննա բժշկական օգնությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղորայք` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար:
Քննարկվում է նաև այրվածքներ ստացած մի քանի պացիենտներին Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը:
«Ֆրանսիայի Հանրապետության օպերատիվ արձագանքը խոսում է հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունների մասին: Մեր երկարաժամկետ համագործակցությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թե՛ հրատապ կարիքների լուծմանը, թե՛ հետագա ինտեգրմանը»:
Օգնությունը կտրամադրվի ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնին» և Գորիսի բժշկական կազմակերպություններից մեկին»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին