Բյուջեից 360 մլն դրամ հատկացվեց բռնագաղթածների համար պարենային և ոչ պարենային ապրանքների ձեռքբերմանը
«Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված հազարվոր քաղաքացիների առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման գնումների ֆիննսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին հատկացնում ենք 360 մլն դրամ»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարն ասաց, որ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին առաջարկվում է հատկացնել 50-ական միլիոն, մյուս մարզերին՝ 30-ական միլիոն դրամ:
«Արդեն երկուշաբթի Կառավարության արտահերթ և գրավոր քվեարկությամբ 100 միլիոն դրամ Սյունիքի մարզին հատկացրել ենք, որպեսզի հիմնադրամի միջոցով առաջնային կարիքները հոգան: Հիմա սա երկրորդ հատկացումն է»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Այդ խնդիրները կան, մենք ինքներս էլ արձանագրել ենք: ՀՀ ՄԻՊ-ը՝ բռնագաղթածների ընդունելության աշխատանքների մասին
- Լավ լուրն այն է, որ մեր աշխատաշուկայում բավականին աշխույժ իրավիճակ է. Փաշինյանը՝ բռնագաղթածներին աշխատանքով ապահովելու մասին
- Հոգեբանական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին
- Արցախից բռնագաղթի ֆոնին Ալիևը ԱՄՆ պաշտոնյաներին հավաստիացրել է, թե կպաշտպանի արցախահայության իրավունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է