Մահացել է դերասան Մայքլ Գամբոնը՝ Հարի Փոթերից հայտնի Ալբուս Դամբլդորը
82 տարեկան հասակում մահացել է բրիտանացի և իռլանդացի դերասան Սըր Մայքլ Ջոն Գեմբոն, ով առավել հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերում Ալբուս Դամբլդորի դերով։ Լուրը հայտնում է Բի-Բի-Սի-ն։
Ընտանիքի անդամները պատմել են, որ Մայքլ Ջոն Գեմբոնը թոքաբորբոքվ տեղափոխվել է հիվանդանող, որտեղ էլ մահացել է։
Բրիտանական թատրոնի, կինոյի և հեռուստատեսության, ինչպես նաև BAFTA-ի քառակի մրցանակակիր Մայքլ Գեմբոնը հայտնի է դարձելավ 1980-ականներին, երբ խաղացել էր «Գալիլեյի կյանքը» բեմադրությունում։
Այդ ժամանակից սկսած, դերասանը պարբերաբար հայտնվում էր Ազգային թատրոնի Թագավորության բեմում, որտեղ մարմնավորում էր կերպարներ ինչպես՝ Թագավոր Լիրը, Օթելլոն և Մարկ Անտոնիյը։
Նա նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Խոսում է Թագավորը», «Իլայի գիրքը», «Անսպասելի պաշտոն» և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին