Անցակետում և մինչև անցակետը մենք արձանագրում ենք կամայական ձերբակալություններ Ադրբեջանի կողմից. Փաշինյան
«Անցակետում և մինչև անցակետը մենք արձանագրում ենք, որ տեղի են ունենում կամայական ձերբակալություններ Ադրբեջանի կողմից»,-գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ դրանք որակելով որպես չափազանց անհանգստացնող փաստեր:
Նա հայտարարեց, որ պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն՝ նաև միջազգային ատյաններում կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու համար:
«Սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, մնիչև այդ հարցերը հասցեագրված չեն պատշաճ ձևով»,-կառավարության անդամներին դիմեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեից 360 մլն դրամ հատկացվեց բռնագաղթածների համար պարենային և ոչ պարենային ապրանքների ձեռքբերմանը
- Այդ խնդիրները կան, մենք ինքներս էլ արձանագրել ենք: ՀՀ ՄԻՊ-ը՝ բռնագաղթածների ընդունելության աշխատանքների մասին
- Լավ լուրն այն է, որ մեր աշխատաշուկայում բավականին աշխույժ իրավիճակ է. Փաշինյանը՝ բռնագաղթածներին աշխատանքով ապահովելու մասին
- ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները բռնագաղթածների իրավունքները պաշտպանելու համար. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան