Հաջորդը Սյունիքի վաճառքն է․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ՀԱՋՈՐԴԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՎԱՃԱՌՔՆ Է
Պատահակա՞ն էր, արդյոք, որ Արցախից արտագաղթը դեռ չսկսված, գարշապետը հայտարարեց, որ 40 000 կացարաններ են պատրաստել Արցախից արտագաղթողների համար։ Համոզված եմ, որ՝ ոչ։ Դեռևս անցյալ տարի, եվրոպայում բնակվող և ԵՄ պաշտոնյաների հետ սերտ կապեր ունեցող ընկերս, անհանգստացած ինձ ահազանգեց, որ գարշապետ- ալիև բրյուսելյան հանդիպմանը, ԵՄ հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելն առաջարկել է ԵՄ ֆինանսավորմամբ Արցախի բնակչությանը տեղափոխել Հայաստան։
Եվ, ի՞նչ եք կարծում, այո՛, գարշապետիկը համաձայնվել է։ Այնպես որ, նորից կրկնեմ՝ գարշապետ-ալիև զույգը պլանավորել էր և 2020թ․ պատերազմն ու մեր պարտությունը, և 2022թ․ և այս տարվա հարձակումները։Գարշապետիկը փողով վաճառեց Արցախը, փողով արցախահայությանը տարհանեց իր հայրենիքից և պատրաստվում է փողով վաճառել Սյունիքն ու փողով սյունեցիներին արտահանել իրենց հայրենիքից։Եվ այս վաճառքի քավորն ու համաֆինանսավորողը՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների նվիրյալ ԵՄ-ն է»։