Հակառակ ազգովին կրած ծանր հարվածին՝ իրավունք չունենք ընկրկելու. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
Բերձորի միջանքում ադրբեջանական ուժերի կողմից ձերբակալվել է և Բաքու տեղափոխվել բարերար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Կալանավորվել է նաև Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Անընդունելի մեղադրանքներով կալանավորելու այս որոշումը, ըստ ամենայնի, հեռահար նպատակներ ունի և Ադրբեջանի բռնապետության հերթական աղաղակող ապօրինությունն է։
Մեր պահանջն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու միջազգային հանրությունն առանց հապաղելու գործադրեն իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր միջոցները՝ ապահովելու Արցախի բոլոր կալանավորյալների ազատ արձակումը։ Մենք էլ մեր հերթին գործադրելու ենք առավելագույնս այս ուղղությամբ, ինչպես նաև աշխատելու՝ ապահովելու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, տարբեր երկրների պետական, քաղաքական գործիչների և հեղինակավոր անհատների ճնշումն Ադրբեջանի վրա։
Արցախի ղեկավարներ և հայրենիքի պաշտպան ազատամարտիկներ առևանգելը և կեղծ մեղադրանքներով կալանավորելն Ադրբեջանի հանցավոր գործելաոճն է, որը չի կարող անարձագանք մնալ և պետք է արժանանա կտրուկ հակազդեցության։
Հակառակ ազգովին կրած ծանր հարվածին՝ մենք իրավունք չունենք ընկրկելու, հուսալքվելու։
Պայքարը շարունակվելու է»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին, 120 000 Արցախցու. Արամյան
- Պետք է ամեն ինչ անենք, որ Ռուբեն Վարդանյանը հնարավորինս շուտ ազատ արձակվի․ «Ազնավուր» հիմնադրամ
- Միանում եմ հայրենակիցներիս՝ պահանջելով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին․ Մխիթարյան
- Որևէ կերպ, որևէ միջազգային կառույցից չեմ կարողանում Դավիթ Բաբայանի մասին տեղեկություն ստանալ․ Նաիրա Զոհրաբյան
- Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու․ Թանդիլյան
- ՄԱԿ-ը կոչ է արել Բաքվին հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
- Օսկանյան. Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են, նույնը վերաբերում է Դավիթ Բաբայանին
- Հուսով ենք՝ ՄԻԵԴՆ-ն արագ կարձագանքի Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով դիմումին. Եղիշե Կիրակոսյան
- ՀԲԸՄ. Ռուբեն Վարդանյանի ցուցադրական ձերբակալությունը հստակ ուղերձ է աշխարհին
- Դավիթ Բաբայան. Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան