Միանում եմ հայրենակիցներիս՝ պահանջելով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին․ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտեր» -ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերի պաշտպանության շարժմանը։
Ֆուտբոլիստը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է․
Ես միանում եմ իմ հայրենակիցներին` պահանջելով անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Քանի որ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան ստանալու Հայաստանում, կալանավորումը դառնում է տագնապալի միտում:
Ռուբեն Վարդանյանն առանձնանում է որպես խաղաղության եռանդուն ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը հանդես է գալիս խաղաղության օգտին և հնարավորություն է տալիս մարդկանց ամբողջ աշխարհում կրթություն ստանալ և օգտվել առողջապահական համակարգի ծառայություններից»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան