ՌԴ ՊՆ-ն հրապարակել է իր հսկողության տակ Արցախի ՊՆ-ի հանձնած զինտեխնիկայի և սպառազինության քանակը
ՌԴ պաշտպնության նախարարությունը տեղեկագիր է հրապարակել, որում ներկայացված է Արցախի Պաշտպանության նախարարության կողմից հանձնված ռազմական տեխնիկայի թվաքանկի մասին:
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության մարդասիրական իրավունքի պահպանմանը։
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել.
Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված ստորաբաժանումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ ահնձնել զենքերը և ռազմական տեխնիկան։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ առաքվել է 16 միավոր զրահատեխնիկա, 21 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, յոթ միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 48 միավոր դաշտային հրետանային կայաններ, և ականանետեր, ավելի քան 4,8 հազար հրաձգային զինատեսակներ, հակատանկային և հկաօդային զինատեսակներ, մոտ 3 մլն զինամթերքով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ-ում կրակահերթի արդյունքում մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են․ ՌԴ ՊՆ
- ՌԴ ՊՆ. Բաքուն և Ստեփանակերտը պայմանավորվել են ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ
- Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում․ ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան