Ռուբենին չեզոքացրին, որպեսզի ինչ-որ բացահայտումներ, որ պետք է տեղի ունենար Նիկոլի դեմ, այն տեղի չունենա. Ռոբերտ Մարգարյան
«Արցախի պատմության էջն այն ժամանակ կփակվի, երբ մենք որոշենք փակել: Մեզնից է կախված, ընդունենք փաստը, բայց չհաշտվենք դրա հետ»,-«Հայելի» ակումբի առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց սփյուռքահայ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:
Նա հայտնեց, որ առաջ գնալու հնարավորություններ ունենք, բայց վիճակը շատ ծանր է:
Քաղաքագետի խոսքով՝ Սամվել Շահրամանյանի հրամանագրով դադարում է Արցախի Հանրապետությունը իրավաբանորեն գոյություն ունենալ, իսկ միջազգային դիտանկյունից մինչ այդ էլ այն չի եղել:
Մարգարյանը հայտնեց որ Արցախը կդադարի գոյություն ունենալ, երբ այնտեղ արցախցիներ չապրեն:
«Ամեն ինչ կախված է մեզնից՝ հաշտվո՞ւմ ենք այս իրողության հետ, ձեռքերս ծալլած նստո՞ւմ ենք, թե պայքարում ենք»,-հայտարարեց քաղաքագետը:
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանը՝ բանախոսն ասաց. «Վարդանյանի կալանավորումն, իմ կարծիքով, պայմանավորված ինչ-որ բան է, թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի միջոցով իրականացված նախագիծ է և հստակ նպատակ է հետապնդում»
Նա նկատեց, որ դրանից մի օր առաջ Սամվել Բաբայանն նույն անցակետից անցնում է , իսկ Ռուբեն Վարդանյանին կալանավորում են և առաջարկեց համեմատել Բաբայանի մասնակցությունն արցախյան ազատամարտին և՝ Ռուբեն Վարդանյանի:
«Ձերբակալությունը հստակ նպատակ է հետապնդում, Սամվել Բաբայանը պետք է գար հասներ Երևան, իրեն թույլ տվեցին, որովհետև պետք է գնար Հ1-ում Նիկոլի ձեռքերը լվանար կատարված դավաճանություններց և ամեն ինչը գցել Արցախի ներկա և նախկին իշխանությունների գրպանը»,-հայտարարեց Մարգարյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Ռուբեն Վարդանյանին արգելեցին գալ, որովհետև դրանից երկու օր առաջ Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը սպառնալիք հնչեցրին, թե բացահայտումներ են անելու:
«Ռուբեն Վարդանյւանը ինչ-որ բաներ ասելու էր այդ կուլիսներից, որ տեղի էր ունեցել: Ռուբենին չեզոքացրին, մեկուսացրեին որ, իմ կարծիքով, ինչ-որ բացահայտումներ, որ պետք է տեղի ունենար Նիկոլի դեմ, այն տեղի չունենա»,- հայտարարեց Ռոբերտ Մարգարյանը և հիշեցրեց, որ Առաքելյանն նախկինում արդեն հայտնել էր, որ Արցախում ՀՀ իշխանությունների և ադրբեջանցիների հետ բանակցություններ է եղել և Հայաստանից արցախցիներին առաջարկել են ինտեգրվել Ադրբեջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան