Արցախից Հայաստան ճանապարհին գրանցվել են մահվան դեպքեր. Ավանեսյան
«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները գտնվում են նաև բավական ծանր առողջական վիճակում»,- Գորիսում լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ 10 ամիս լինել շրջափակման մեջ, հիմնականում թերսնված, երկար ժամանակ խրոնիկ հիվանդությունների համար դեղորայք չունենալով, դրա համար իրենց համար շատ կարևոր է հենց առաջին կետում նրանց առաջնակի բուժօգնություն տրամադրել։
«Այս կետից հետո գնահատման արդյունքում, եթե հասկանում ենք, որ հոսպիտալացման կարիք կա, շտապօգնության մեքենաները տեղափոխում են արդեն հիվանդանոցային բուժօգնության»,- ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, որ շատ կարևոր է մեր հայրենակիցներն իրենց առաջին բնակեցման տեղում պոլիկլինիկաներ կամ ամբուլատորիաներ դիմեն և այնտեղից շարունակեն իրենց բժշկական ծառայությունները ստանալը՝ թե՛ դեղորայքի, թե՛ ամբուլատոր ծառայություններ և, եթե հանկարծ կարիքը կա՝ արդեն հիվանդանոցային:
ԼՂ-ում պայթյունից տուժածների վերաբերյալ Ավանեսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ 140-ից ավելի պացիենտներ տեղափոխվել էին ԲԿ-ներ միայն այրվածքներով. «Պայթյունից տուժածների առումով հիմնական ծանր ընթացքը դեռ շարունակվում է։ Ունենք ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ, և բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար: Գիտեք, որ այրվածքները երկար վերականգնման շրջան են ունենալու, և այդ ամբողջ ընթացքը մենք նաև պլաստիկ վիրաբույժների և այլ անհրաժեշտ մասնագետների օգնությամբ ապահովելու ենք»:
Նախարարն ասաց, որ Արցախից Հայաստան ճանապարհին մահվան դեպքեր են գրանցվել։
«Ցավոք սրտի, նման դեպքեր էլ կան։ Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել, և այդ ընթացքում գրանցվել են մահեր՝ ինսուլտից, մեծահասակ մարդկանց մահ: Հիմա գիտեք, որ Կոռնիձոր հասնելու ընթացքը բավականին կրճատվել է և 10 ժամից ավելի չի տևում:
Գիտեք՝ բռնի տեղահանումը նաև ունի ցավագին հետևանքներ, որի ականատեսն ենք մենք այսօր. մարդիկ՝ հյուծված, մի քանի ժամվա ընթացքում թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը, առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղեր չունենալով՝ ընկել են ճանապարհ և 40 ժամից ավելի գտնվել են ճանապարհին՝ խցանման մեջ, և նման հետևանքներն այս պարագայում անխուսափելի են»,- նշեց Ա. Ավանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ աշխարհում 2 շաբաթից ավելի չէի կարողանում մնալ առանց Արցախ, հիմա ո՞նց եմ անելու. Արցախցի
- Բաքուն արցախցիներին կոչ է արել չլքել իրենց բնակության վայրը
- «Ասացի ինչ ասեք, կանեմ, մենակ թողեք երեխես անցնի սահմանը». հայտնի տեսանյութի արցախցին մանրամասներ է հայտնել շանտաժի ենթարկվելու մասին
- Արցախցի. Ստեփանակերտից 38 ժամում հասա Հակարի կամուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան