Վարդան Ղուկասյանը Հայկ Մարությանին նոր պայմաններ է առաջարկում
«Հայկոյին ես 10-15 օր ասում էի, տղա ջան, արի ստորագրի, իմ մարդուն նշանակի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար։ Չարեց։ Հիմա իմ ախորժակը մեծացել է, ուզում եմ յուրաքանչյուր երրորդ թաղապետին, փոխքաղաքապետին, յուրաքանչյուր երրորդ պոլիկլինիկան, դպրոցը»,-ասաց «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերում՝ դիմելով Հայկ Մարությանին։
Նա նշեց՝ այո, ուզում է պաշտոն։
«Թևանյան Անդոյի հետ էլ եթերից ուզում էի կապի դուրս գալ, չեկան, եթերից հետո դուրս չեկան, իմ մարդուն տարան հասցրեցին էնտեղ, չեկան»,-ասաց Ղուկասյանը՝ նշելով, որ հիմա բոյկոտ են հայտարարում։
«Այո, պաշտոն եմ ուզում, հիմա 1/3-ն եմ ուզում։ Ոչ, ձեր ասածը չի լինելու, ես ձեր համար խաղալիք չեմ։ Քո ասածը չի լինելու, մնացածը կորոշեմ ես»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Մայր Հայաստան»-ն իր քվեն կտա Մարությանին
- Ընդդիմադիր ուժերը կարող են կազմել քաղաքային իշխանություն․ Հայկ Մարության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան