ՔԿ. Քաղաքացին հայտնել է Գորիսի ավտոկայանից իրեն առևանգելու, դեպի Հակարի կամուրջ տեղափոխելու և ականջը կտրելու մասին
2023թ․ սեպտեմբերի 27-ին մեկ անձի կողմից հաղորդում է ստացվել Գորիս քաղաքի ավտոկայանից իրեն առևանգելու, դեպի Հակարի կամուրջ տեղափոխելու և իր ականջը կտրելու վերաբերյալ։ Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն, դրա շրջանակներում պարզվում են հանգամանքները, այդ նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին