«Արցախի նախագահի ստորագրած հրամանագիրն իրենից ոչինչ չներկայացնող փաստաթուղթ է՝ իրավական ուժ չունի». Ալվինա Գյուլումյան
«Եթե Ադրբեջանը վկայակոչի ու ասի, թե՝ տեսեք, Արցախի նախագահը նման որոշում է ստորագրել, ուրեմն՝ ընդունում է այդ նախագահի լեգիտիմությունը, ինչ վատ է։ Չէի ասի, որ այս փաստաթուղթն իրավական ուժ ունի, ի՞նչ իրավական ուժի մասին է խոսքը։ Առհասարակ ինքս պրակտիկայում չեմ հիշում նման բան, որ պետությունը հայտարարի իր լուծարման մասին։ Ինքս ենթադրում եմ, որ այս ամենը կատարվել է Ադրբեջանի թելադրանքով՝ ինչ-որ բաների դիմաց։ Դա իրենից ոչինչ չներկայացնող փաստաթուղթ է»,- 168.am-ի հետ զրույցում ՀՀ Սահմանադրական և ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:
Հիշեցն ենք, որ Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր, որտեղ մասնավորապես ասված է.
«Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»։
Այն դիտարկմանը՝ պնդումներ կան, որ Արցախը որպես չճանաչված պետություն՝ տվյալ փաստաթուղթը չի կարող իրավական ճանապարհով վիճարկել, Ալվինա Գյուլումյանը նկատեց՝ ինչպե՞ս են պատկերացնում դրա վիճարկումը, քանի որ սա ավելի շատ քաղաքական հարց է։
Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանվող արցախահայության սեփականության իրավունքին, որոնք հազարամյակներով ապրել են Արցախում, ունեն սեփականություն և Ադրբեջանի ցեղասպանության վտանգի ներքո ամեն ինչ թողել և բռնի տեղահանվել են, Ալվինա Գյուլումյանն ասել է.
«Արցախահայությունը կարող է փոխհատուցում ստանալ։ ՄԻԵԴ-ում նման գործեր քննել ենք, նույն ադրբեջանցիները, երբ Բերձորից հեռացել էին, դիմեցին դատարան և ստացան հատուցում։ Կա երկու գործ, որն առնչվում է միայն Արցախյան հակամարտությանը՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի», ըստ էության սրանք նախադեպեր են նման փոխհատուցում ստանալու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո. Գևորգ Դանիելյան
- Արցախի ինքնավարությունը պիտի պահպանվի. Քաղաքացիները՝ Արցախի Հանրապետության գոյության ավարտի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան