Թուրքիան ևս 800 սիրիացի փախստականի է արտաքսել երկրից
Թուրքիայում ապաստանած 800 սիրիացի փասխստական սեպտեմբերի 28-ին արտաքսվել է Սիրիա։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Փախստականները Սիրիայի տարածք մուտք են գործել Բաբ էլ-Հավայի և Գիրե Սպի շրջաններում տեղակայված անցակետերով։
Ավելի ուշ, անցակետերի աշխատակազմի կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է նաև, որ Թուրքիայից արտաքսված սիրիացիները հանձնվել են հիշյալ երկու շրջաններում գտնվող զինված խմբավորումներին։
Լրահոս
Տեսանյութեր
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար