«Ժողովուրդ». Թեժ քննարկում է տեղի ունեցել ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների և Փաշինյանի միջև
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեքշաբթի երեկոյան Նիկոլ Փաշինյանը թեժ քննարկում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ-ում և բավականին երկար է տևել: Նիկոլ Փաշինյանը երեկոյան ուշ ժամի եկել է խորհրդարան ու մոտ 3 ժամ անց նոր հեռացել:
Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են հայտնում, Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները քննարկել են Արցախում ստեղծված այս ծանր իրավիճակը, արցախահայերի տարհանման հետ կապված հարցերը, հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումը: Հիմնականում երկարաշունչ ելույթներ է ունեցել Փաշինյանը, իսկ ՔՊ-ականները լուռ լսել են նրան ու գլխով արել:
Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես իրեն է բնորոշ, էլի նոր մեղավորներ է նշանակել. ըստ նրա՝ Արցախում ստեղծված աղետալի վիճակի մեղավորները ռուսներն են, Արցախի իշխանությունները և հայաստանյան ընդդիմությունը, մի խոսքով, բոլորը, բացի իրենից: ՔՊ-ականների օրակարգում եղել են արտաքին քաղաքական և անվտանգային հարցեր. ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ավագանու ընտրությունների հետ կապված հարցեր չեն քննարկել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում