Արցախի Մարտունու քաղաքապետը հուղարկավորվեց «Եռաբլուրում»
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորվում են սեպտեմբերի 19-20-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված արցախցիները։ Այսօր տեղի ունեցավ նաև Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորությունը։
Հուղարկավորությանը ներկա է Հայաստանի Անվտնագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Եռաբլուրում է նաև Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, օրերս Արցախից Հայաստան տեղափոխված Սամվել Բաբայանը։
Ազնավուր Սաղյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին։
Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ Արցախում Ադրբեջանի հարձակման հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Արցախի փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները հարձակման հետևանքով զոհված զինծառայողների, քաղաքացիական անձանց աճյունները գտնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում որոնումների արդյունքում հայտնաբերվել է 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին
- Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի. Արցախի ՆԳՆ
- Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր․ ՄԻՊ
- Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը