Պուտինը որոշել է չեղյալ հայտարարել Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Ազգային փոքրամասնությո ւնների պաշտպանության շրջանակային կոնվենցիան չեղարկելու մասին օրինագիծը։ «Գազետա ռու»-ն գրել է, որ փաստաթղթի տեքստը տեղադրված է խորհրդարանի ստորին պալատի էլեկտրոնային բազայում։
Փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության կողմից Ստրասբուրգում 1996 թվականի փետրվարի 28-ին։
Օրենքի նախագծի հիմնվորման մեջ նշվում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2022 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը էապես սահմանափակել է ռուս փորձագետի լիազորությունները ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում իրենց պարտավորությունների մասին Շրջանակային կոնվենցիայի կողմերի կատարումը վերահսկելու համար ստեղծված Խորհրդատվական կոմիտեում։
Ռուսաստանը կորցրեց նաև հնարավորությունը մասնակցելու հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ որոշումների մշակմանը և միջազգային մակարդակով վերահսկելու ազգային փոքրամասնությունների, առաջին հերթին արտասահմանում ռուսալեզու բնակչության իրավունքների ոտնահարման դեպքերը։
Օրինագծի համաձայն՝ պայմանագրին Ռուսաստանի Դաշնության մասնակցության դադարեցումով «կխուսափեն Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի այս մեխանիզմի շրջանակներում Ռուսաստանի նկատմամբ խտրական վերաբերմունքից և այն չի վնասի ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար.ՌԴ ԱԳՆ
- Ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքում աշնանը գյուղապետ կընտրեն
- Ազգային փոքրամասնությունների օրը կնշվի հոկտեմբեր ամսվա առաջին կիրակի օրը