Երբ քո հաղթանակները կերտած բանակի գեներալներին թշնամին ձերբակալում է, ուրեմն՝ դու սուվերեն չե՛ս. Սոս Հակոբյան
Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է.
«Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի ձերբակալությունը թշնամու կողմից Հայաստանի քաղաքացիները երբեք չպետք է մոռանան, մարսեն և հաշտվեն այդ մտքի հետ:
Երբ քո հաղթանակները կերտած բանակի գեներալներին թշնամին ձերբակալում է, ուրեմն՝ դու սուվերեն չե՛ս...երբ ասում եմ դու՝ նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը:
Չգիտեմ, թե ոնց պետք է այս ամոթի տակից դուրս գանք...բայց պետք է դուրս գանք մի օր...
Մենք անողնաշար, անամոթ և թշվառ չենք կարող լինել միշտ, դրա վերջը տրվելու է»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է Լևոն Մնացականյանի ձերբակալության մասին լուրը
- Ադրբեջանցիները գերեվարել են Դավիթ Մանուկյանին
- Նիկոլը եթե մնաց իշխանության Հայաստանը կմտնի որևէ պետության տիրապետության ներքո.Սոս Հակոբյան