Երևանիև Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Բաքվի և Երևանի կողմից խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա, անշուշտ, արդիական է ։ Բացի այդ, տրանսպորտային հաղորդակցությունն ու լոգիստիկան տարածաշրջանում զարգացնելու ծրագրեր կան։ Սա չափազանց կարևոր է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար։ Մենք հույս ունենք, որ այդ աշխատանքը կշարունակվի», - ասել Է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլի կարծիքով՝ հնարավոր է վերջակետ դնել Բաքվի և Երևանի հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի՝ որպես Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունից հետո, ևարդյոք արդիական է մնում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։ Մինչ այդ նույն հրամանագրով լուծարվում են կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները։