Ցանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում. փոխնախարար
«Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է և լարման միտում չի նկատվում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նա նշեց՝ չպետք է մոռանալ, որ ՀՀ-ն արդեն Ադրբեջանի հետ գրեթե ողջ սահմանագծով սահմանային գոտում է հայտնվել, և եթե կուտակումներ լինում են, դա վերաբերում է բոլոր հատվածներին:
Ա. Սարգսյանը նաև ասաց, որ իրենց համար շատ ցանկալի կլինի, որպեսզի պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ պաշտպանության նախարարությունում. «Իրենք մեր հայրենակիցներն են, և իրենց փորձն ու ռազմական գիտելիքները ծառայեցնեն Հայաստանի զինված ուժերին։
Այդ առումով մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք, և մեր այն զինծառայողները, ովքեր ցանկանություն կունենան ընդգրկվել Հայաստանի Զինված ուժերում ծառայության, մենք ամեն ինչ կանենք այդ հնարավորությունն իրենց ընձեռվի»։
Նա կարծում է, որ դա պետք է կոմունիկացվի կադրային քաղաքականության վարչության միջոցով։
«Մեր արցախահայ քույրերն ու եղբայրները, բնականաբար, առաջնահերթ հումանիտար խնդիրների մեջ նաև աշխատանք գտնելու հարցն է օրակարգային և իրենք պաշտպանության նախարարության հետ կապ կստեղծեն որպես նախկին զինվորականներ»,- ասաց Արման Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները