«Իսկ հետո կպարզվի արդեն եկել է սյունեցիների համար օգնություն հավաքելու ու կացարան ճարելու ժամանակը»
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Մնում, մնում, ինչ-որ մարդիկ ասում են. «Ավելի լավ չէ՞ր Արցախն առանց մարտի հանձնվեր, տղերքը չզոհվեին, քան թե հա՛մ կռվեին, հա՛մ Արցախը հետո հանձնվեր»։
Մեր տղերքի կռիվը և թշնամուն պատճառած կորուստներն իմ հաշվարկով մոտ 4–6 ամսով հետ գցեցին թշնամուն ՀՀ-ին հարվածելու իր պլաններում։ Գուցե սխալ եմ հաշվում։ Գուցե չափից դուրս լավատեսական է հաշվարկս, չգիտեմ...
Ամեն դեպքում տղերքը մեզ մի քանի ամիս ժամանակ տվեցին իրենց կյանքերի հաշվին։
Իհարկե, այստեղից ամեն ինչ կարվի, որ մենք այդ ժամանակն էլ փոշիացնենք, ոչ մի բանի պատրաստ չլինենք։ Նիկոլով կարվի, գերհուզական շեղող թեմաներով կարվի, «վատի ու վատագույնի միջև» խայտաբղետ ընտրություններ դեմ տալով կարվի...
Իսկ հետո կպարզվի, որ արդեն եկել է սյունեցիների համար օգնություն հավաքելու ու կացարան ճարելու ժամանակը։ Եւ Երևանն էլ այդ ամենից բնավ հեռու չէ»։