Արտակ Բեգլարյան. Արցախում գրեթե հայ չի մնացել
Արցախի Հանրապետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Սա իմ ոչ պաշտոնական տեղեկությունն է։
«Արցախցիների վերջին խմբերն այս պահին ուղևորվել են Հայաստան։ Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքավոր մարդիկ։ Նրանք եւս պատրաստվում են հեռանալ»,- գրել է Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Արցախից բռնի տեղահանված 100 հազար 417 մարդ արդեն Հայաստանում է։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնի տեղահանված 100 հազար 417 մարդ արդեն Հայաստանում է
- «Մարդիկ շատ հոգնած են, լի անհանգստությամբ». ՄԱԿ ՓԳՀ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները՝ Արցախից բռնի տեղահանվածների մասին
- Արցախից բռնի տեղահանվածներին ՀՀ բերող վերջին ավտոբուսներն արդեն Գորիսում են
- Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է.Արտակ Զաքարյան
- Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան