Առաջարկում եմ միավորվել Արցախը թուրքին հանձնած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ. Շարմազանովը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «միասնակ լինելու» կոչին.
«Եթե ՔՊ-ի ԱԺ ղեկավարը միասնության կոչ է անում ,ապա առաջարկում եմ միավորվել Արցախը թշնամուն հանձնած Փաշինյանի հեռացման օրակարգի շուրջ։
Մեղավորների պահով…
Ցանկացած նորմալ երկրում հաղթանակն էլ,ձախողումն էլ ունենում է կոնկրետ հասցեատեր՝ երկրի իշխանությունը։
2018-ի մայիսի 8-ից սկսած մինչ օրս Հայաստանում ու Արցախում ցանկացած
ձախողման ու պարտության մեղավորներն իշխանություններն են։
Կոնկրետ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է եւ վերջ։
Նիկոլն է Ադրբեջանին կառուցողական հայտարարել։
Նիկոլն է ՝Արցախը Հայաստան է եւ վերջ թեզի հեղինակը։
Նիկոլն է խոստացել Արցախի ու Հայաստանի բնակչությանը ձեռնտու լուծում։
Նիկոլն է բանակցել «իր սեփական զրոյական կետից»։
Նիկոլն է ասել՝ ինչ պետք է ,դա էլ բանակցում եմ։
Նիկոլն է դրական ազդակներ ստացել թուրքերից։
Նիկոլն է հոկտեմբերի 19-ին հրաժարվել պատերազմը կանգնեցնելու եւ Շուշին հայկական վերահսկողության տակ պահելու առաջարկից։
Նիկոլն է կնքել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։
Նիկոլն է 2020-ի դեկտեմբերին հետ բերել մեր զորքերը Ղուբաթլուի շրջանից Սյունիք։
Նիկոլն է տվել Գորիս-Կապան ճանապարճը թշնամուն։
Նիկոլն է հանձնել առանց մեկ կրակոցի Սեւ լճի 30 տոկոսն ու ՀՀ տարածքի 41 քառ.կմ։
Նիկոլն է հռչակել «անջատում հանուն փրկության» թեզը ու հրաժարվել դրանից։
Նիկոլն է հանձնել Լաչինն ու Աղավնոն։
Նիկոլն է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։
Նիկոլն է հանցավոր դիտորդի նման հետեւել Արցախի հայաթափմանը։
Նիկոլն է Ռուբեն Վարդանյանի,Լեւոն Մնացականյանի,Դավիթ Մանուկյանի եւ մյուս հայորդիների գերության մեջ հայտնվելու մեղավորը։
Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ։
Միասնությունից եք խոսում…
Խնդիդ չկա։
Առաջարկում եմ եմ միավորվել Արցախը թուրքին հանձնած ու հայ ազգի գլխին այս աղետը բերած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան