«Հրապարակ». Երկրի համար այս ողբերգական օրերին ՔՊ-ականները գործուղումների են մեկնում, սեմինարների մասնակցում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանականները սերտացնում են շփումները Արևմուտքի հետ։ Նրանք մեր երկրի համար այս ողբերգական օրերին գործուղումների են մեկնում, սեմինարների ու խորհրդաժողովների մասնակցում։ ՔՊ-ականներ Արուսյակ Ջուլհակյանն ու Վահագն Ալեքսանյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին են մեկնելու հոկտեմբերի 22-24-ը՝ Ստոկհոլմ (Շվեդիա), ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, մի խումբ պատգամավորների հետ, հոկտեմբերի 8-9-ը՝ Պրահա և 10-11-ը՝ Բրատիսլավա (Սլովակիա)։ Կարգադրության մեջ նշված է՝ «աշխատանքային այց», բայց թե ինչ աշխատանքներ՝ չեն մանրամասնել։
Գևորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-10-ը և 14-ին կգործուղվեն Բեռլին, հոկտեմբերի 11-13-ը՝ Դրեզդեն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արսեն Թորոսյանի հետ այս օրերին Դուբլինում է, երեկ հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ժողովրդի մեծամասնությունը վաղուց Նիկոլ Փաշինյանի հետ չէ, չի ընդունում նրա կործանարար քաղաքականությունը
- «Ժողովուրդ». Աննա Վարդապատեյանը մտադիր չէ՞ հետախուզում հայտարարելու գործընթաց սկսել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար
- «Հրապարակ». «Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին». Արաբոյի Մանվել