«Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենից պահանջվում է բռնագանձել 6 անշարժ գույք և շուրջ 64 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
• Արարատի մարզում գտնվող 6 անշարժ, 1 շարժական գույք, ինչպես նաև մեկ տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ 298 մլն 479 հազար դրամ.
• 7 մլն 946 հազար 531 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
• 56 մլն 56 հազար 970 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա