Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մարդ է զոհվել
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա Մոֆե կոմունայում հզոր պայթյունի հետևանքով մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը։
«Պայթյունը տեղի է ունեցել այս շաբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին, Սեն-Լոյի մերձակայքում գտնվող Լա Մոֆե քաղաքում, առավոտյան ժամը 9-ի սահմաններում, 64-ամյա տղամարդը մահացել է, ևս մեկ 64-ամյա տղամարդը ծանր վիրավորվել է և ուղղաթիռով տարհանվել է համալսարան Կաենի հիվանդանոց։ Երրորդը՝ 51-ամյա տղամարդը, թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել Սեն-Լո հիվանդանոց։ Հրշեջները նաև աջակցություն են ցուցաբերել երկու հոգու, ովքեր շոկային վիճակում են եղել, սակայն հոսպիտալացում չեն պահանջել»,-ասվում է հոդվածում։
Նախնական տվյալներով՝ միջադեպի հինգ մասնակից խարույկի վրա այրել էին մահացած հարազատի իրերը, և երբ կրակի վրա անհայտ պարունակությամբ փաթեթ են դրել, պայթյուն է որոտացել, որը լսվել է էպիկենտրոնից յոթ կիլոմետր հեռավորության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան
- Փարիզում Օլիմպիադայի ժամանակ կորսան դրոններին
- Փարիզում և արվարձաններում մեկ գիշերվա ընթացքում գրանցվել է 62 հրկիզում