Այսօր արգելոցներ, արգելոց-թանգարաններ մուտքն ազատ է
Հայաստանի քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը, այս ամիս՝ այսօր, ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ տոմսային արգելոցներ, արգելոց-թանգարաններ մուտքն ազատ է։
ՊՈԱԿ-ից հայտնում են աշխատանքային ժամերը՝
«Ամբերդ» պատմամշակութային արգելոց (10:00-18:00)
«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց (10:00-20:00)
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան (09:00-22:00)
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան (10:00-19:00)
«Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց (10:00-20:00)
«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոց (10:00-20:00)
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան (10:00-18:00)։