Հաշմանդամություն ունեցող արցախցիների սայլակի խնդիրը չի լուծվում
Պաշտոնական տվյալներով շուրջ 9000 արցախցի ունի այս կամ այն տեսակի հաշմանդամություն։ Նրանցից թվում կան նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիներ, որոնք տեղաշարժվում են սայլակի օգնությամբ։ Հաշմանդամություն ունեցող ՀԿ ներկայացուցիչների հետ զրույցից պարզ դարձավ, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները տեղ չլինելու պատճառով, սայլակը թողնում են Արցախում, հասնելով Երևանում կանգնում են փաստի առջև՝ այդ կարիքը չի լուծվում։
Հենաշարժողական խնդիր ունեցող արցախցիները, որոնք եկել են Հայաստան, իրենց հետ չեն բերել սայլակներ, քանի որ տեղ չի եղել մեքենայի մեջ։ Հիմա նրանց հիմնական մասը սայլակի կարիք ունեն։ Մեր կազմակերպությունը, ցավոք սրտի, այդ հարցում չի կարողանում օգտակար լինել, դեռ այդ հարցը բաց է, օդից առկախված»,- Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Փյունիկ» ՀԿ կամավոր Գոհար Օհանյանը՝ հավելելով խնդրով ՀԿ-ին դիմողները բավականին շատ են եղել, սակայն այդ հարցում օգտակար լինել չեն կարող։
Թեև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների (այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն) կարիք, կարող են զանգահարել 114 թեժ գիծ՝ աջակցող միջոցների տրամադրման գործընթացը կազմակերպելու համար, սակայն փաստ է՝ նախարարությունն այս հարցում ձախոխել է։
«Մենք ուղորդում ենք, որպեսզի զանգեն թեժ գծին՝ 114 համարին,քանի որ որպես ՀԿ դիմում ենք նախարարությանը, մեզ ասում են՝ դուք մի անհանգստացեք, իրենց բոլոր հարցերը լուծվում են։ Սակայն իրականում չեն լուծվում։ Կարող եմ պնդել, որ այս պահին սայլակի կարիքը լուծված չէ»,- ասաց մեր զրուցակիցը։
«Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ եղել է ահազանգ՝ սայլակի բացակայության հետ կապված։
«Ես ուղորդեցի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, քանի որ աջակցող միջոցների տրամադրման գործընթացի մասին հայտարարել էին։ Ինձ տեղեկացրին, որ նախարարության 114 թեժ գծին զանգում են և իրենց պատասխանում են, որ իբր չկա սայլակ։ Ես կապվեցի իրենց համապատասխան վարչության հետ և ինձ հավաստիացրեցին, որ կան սայլակներ։ Հիմա սպասում եմ արդյունքներին։ Խառը , քաոտիկ իրավիճակ է»,- ասաց Ալավերդյանը։
Վերջին օրերին «Ունիսոն» ՀԿ արցախցիները դիմել են տարբեր կարիքներով։
«Առայժմ ստույգ տվյալներ,թե քանի արցախցի է դիմել մեր հասարակական կազմակերպությանը, չեմ կարող ասել, քանի որ մեկ-երկու օր է գործընթացն իրականացնում ենք։ Եղել են տարբեր հաշմանդամության հետ կապված խնդիրների պարագաների խնդրանք, նաև՝սննդի ու կացարանի։ Կացարանի խնդրանքը մենք չենք կարող լուծել»,- ասաց Ալավերդյանը։
Հենաշարժողական խնդիր ունեցող քաղաքացու համար բարդ է գտնել հարմարեցված կացարան, տուն կամ բնակարան։ Արմեն Ալավերդյանի փոխանցմամբ՝ ՀԿ-ն առաջարկել է աջակցել այս կամ վայրում գտած տունը հարմարեցնելու հարցում։
«Մի ընտանիք կար,որն ունի միջոցներ վարձակալելու կամ նույնիսկ գյուղում տուն կամ բնակարան ձեռք բերելու, բայց քանի որ սայլակով է , պետք է պայմաններ ստեղծված լինեն տեղաշարժման համար։ Մենք պայմանավորվեցինք, որ տունը կամ բնակարանը հարմարեցնելու հարցում կօգնենք»,- ասաց Արավերդյանը։
Նրա խոսքով՝ դեռ հաշմանդամություն ունեցող արցախցիների դիմելիության թիվը կմեծանա, հետևաբար նաև՝ կարիքների։
Հարակից հրապարակումներ`
- Քայլակի, սայլակի կարիք ունեցող արցախցիները կարող են զանգահարել 114 թեժ գիծ
- Հաշմանդամների անվճար դեղերի փողը վերջացել է. Անուշ Պողոսյան
- Անվասայլակին գամված և հեմոդիալիզ ստացող Վերա Հովսեփյանը չի ցանկանում լքել Արցախը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան