Երևանում երթ է՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի
Ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և թշնամու կողմից գերեվարված Արցախի զինվորականների ու նախկին ու ներկա պետական գործիչների` Երևանում խաղաղ երթ է մեկնարկել:
Երթի կազմակերպիչ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ այս երթը շատ կարևոր է ընդհանուր պայքարի կոնտեքստում, որը չի սահամանափակվելու միայն երթով։
«Ռուբենն իսկական հայի սիմվոլ է, Ռուբենը խիզախ է, Ռուբենը մարդասիրությունն է, Ռուբենը բարեգործությունն է»,- նշեց Հայրապետյանը։
«Ավրորա» մարդասիական նախաձեռնության ղեկավար, Ռուբեն Վարդանյանի ընկեր Արման Ջիլավյանն ասաց. «Ռուբեն մենք քեզ հետո ենք»։ Նա ընթերցեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը, որը ներկայացվել է ողջ աշխարհին։
Երթի կազմակերպիչները հայտարարեցին, որ պահանջում են Ռուբեն Վարդանյանի և բոլոր գերիների ու ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատումն ու վերադարձը։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը Հայաստան եկող անցակետից ադրբեջանցիների կողմից գերեվարվել ու ձերբակալվել են։
Սեպտեմբերի 28-ին Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել էր. «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։ Այսօր ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Բաբայանը ձերբակալվել է։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Դավիթ Բաբայանին ձերբակալելու մասին
- Ռուբեն Վարդանյանին թիրախավորելն ադրբեջանական հայատյաց և էթնիկ հիմքով ատելության քաղաքականության հերթական դրսևորումներից է․ ՀՀ ՄԻՊ
- Մարդասիրության համաշխարհային առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնում Ռուբեն Վարդանյանին
- Ադրբեջանցիների կողմից գերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը
- «Ռուբեն, քեզ հետ ենք». Երթ՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի
- Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին, 120 000 Արցախցու. Արամյան
- Պետք է ամեն ինչ անենք, որ Ռուբեն Վարդանյանը հնարավորինս շուտ ազատ արձակվի․ «Ազնավուր» հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները