Vogue-ի գլխավոր խմբագիրը Բեքհեմի շոուի ժամանակ չի ցանկացել նստել Քիմ Քարդաշյանի կողքին
Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը Փարիզում ներկա է գտնվել Վիկտորիա Բեքհեմի ցուցադրությանը։ Instagram-ում հայտնվել են նկարներ և տեսանյութեր, որոնց անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Սոցցանցերի օգտատերերը նկատել են, որ Աննա Վինտուրը դժգոհ է եղել առաջին շարքումիր հարևանությունից: Նախ լրագրողը նստել է Դեյվիդ Բեքհեմի հետ ու զրուցել նրա հետ, իսկ մի քանի րոպե անց սենյակ է մտել Քիմ Քարդաշյանը մոր հետ։ Նրանց ուղեկցել են անվտանգության աշխատակիցները։ Քիմ Քարդաշյանը ողջունել է ֆուտբոլիստին, սակայն հրաժարվել է բարևել Վինտուրին և լուռ նստել նրա կողքին։ Հաջորդ տեսանյութում երկրպագուները նկատել են, որ Աննա Վինտուրը շոուն չավարտված լքել է իր տեղը։
Արդեն մի քանի տարի է, ինչ խոսակցություններ են պտտվում Աննա Վինտուրի և Քիմ Քարդաշյանի միջև առկա վեճի մասին։ Vogue-ի գլխավոր խմբագիրը Քարդաշյանի ընտանիքին հանել է Met Gala-ի հյուրերի ցուցակից։ 2022 թվականն առաջին տարին էր, երբ բոլոր Քարդաշյան-Ջեններ քույրերը, առանց բացառության, հրավիրվեցին Met Gala-ին։ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում ամբողջ կազմով հայտնվեցին հայտնի կլանի ներկայացուցիչները՝ մշտկան Քիմից մինչև դեբյուտանտներ Քլոեն և Քորթնին։
Հարակից հրապարակումներ`
- Քիմ Քարդաշյանը Ջո Բայդենից խնդրել է կանգնեցնել հերթական Հայոց ցեղասպանությունը
- «Քիմ, խոսիր Արցախի մասին». Ամերիկահայերն ակցիա են անցկացրել Քիմ Քարդաշյանի տան մոտ
- Քիմ Քարդաշյանը ծաղրի է ենթարկվել իր նոր սանրվածքի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է