«Հրապարակ». Վեդիում արցախցիներին տեղավորել են լքված շենքում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախից տեղահանված մեր հայրենակիցների մի մասը տեղափոխվել է Արարատի մարզի Վեդի քաղաք, որի ղեկավարն Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն է։ Վեդեցիներից մեկը պատմեց, որ արցախցիներին տեղավորել են մի շինության մեջ, որը քոլեջի նախկին շենքն է՝ դա վաղուց լքված շենք է, որտեղ ոչ ոք չի ապրել և այժմ ո՛չ կոմունալ հարմարություններ կան, ո՛չ բաղնիք, ո՛չ նույնիսկ սենյակներ։ Պատուհաններին ապակի չկա, արցախցիները պոլիէթիլենային թաղանթ են գնել, որպեսզի պատուհանները ծածկեն։ Վեդու համայնքապետարանից փորձեցինք ճշտել տեղեկությունը՝ հարցրինք, թե որտեղ են տեղավորել արցախցիներին։
«Տարբեր տեղեր տեղավորել ենք, համայնքապետարանը զբաղվում է այդ հարցով, մեզ մոտ հաշվառվում են, համայնքապետարանը տեղավորում է»,- պատասխանեց աշխատակիցը։ Իսկ ճի՞շտ է, որ քոլեջի շենքում եք տեղավորել։ «Այո, մի մասն այդտեղ է, ճիշտ են ասել»։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարգավիճակ է ունեցել այդ շենքը՝ մինչև արցախցիներին տեղավորելը։ Աշխատակիցն ասաց, որ չգիտի։
Մեր աղբյուրն ասաց, որ շենքում հոսանք կա, պատրաստվում են բաղնիք կառուցել, այսինքն՝ արցախցիներին այս լքված շենքում երևի պատրաստվում են երկար պահել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ակցիա իրականացնողների շարքից Լևոն Քոչարյանին ամեն գնով հեռացնելը հատուկ հրահանգ էր
- «Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը կորել է ասպարեզից. Արցախում իրավիճակը նրան չի հուզո՞ւմ
- «Հրապարակ». Ինչու են ադրբեջանցիները գերի են տանում Փաշինյանի ընդդիմախոսներին
- «Ժողովուրդ». Ինչու դատախազը ապօրինի ծագման գույք չի որոնում ՔՊ-ականների շրջանում
- «Հրապարակ». Երկրի համար այս ողբերգական օրերին ՔՊ-ականները գործուղումների են մեկնում, սեմինարների մասնակցում
- «Փաստ». Ժողովրդի մեծամասնությունը վաղուց Նիկոլ Փաշինյանի հետ չէ, չի ընդունում նրա կործանարար քաղաքականությունը
- «Ժողովուրդ». Աննա Վարդապատեյանը մտադիր չէ՞ հետախուզում հայտարարելու գործընթաց սկսել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար
- «Հրապարակ». «Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին». Արաբոյի Մանվել