Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան
Սեպտեմբերի 28-ին Հայաստանը ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է դատարանի ուրբաթ օրը տարածած մամուլի հաղորդագրությունում։
«Հայաստանի Հանրապետությունը, հիմնվելով Կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի Կանոնակարգի 73-րդ հոդվածը, երեկ դատարան է ուղարկել միջնորդություն՝ երեկ դատարանին միջնորդություն է ուղարկել «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով ամրագրված իրավունքները պահպանելու և պաշտպանելու համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ»,-հայտնում է դատարանը։
Երևանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանին կոչ է անում հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:
Հայցը կազմողները շեշտում են, որ Ադրբեջանը «պետք է ձեռնպահ մնա ցանկացած միջոցից, որը կարող է հանգեցնել այս կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունների խախտմանը»։ Խոսքը, մասնավորապես այն մասին է, որ բոլորը պետք է Լեռնային Ղարաբաղն ազատորեն լքելու հնարավորություն ունենան, ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների համար տարածաշրջանի հայ բնակչության հասանելիություն ապահովվի, համայնքային համակարգի վերականգնման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ակտերի վավարեկանությունը ճանաչվի:
Երևանն ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ»։ Բացի այդ, հայկական կողմը հայցի տեքստում ներառել է սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարածաշրջանի քաղաքացիական օբյեկտներից ադրբեջանցի զինվորականների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին դուրս բերելու պահանջը։ Հայաստանը նաև պնդում է տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության հուշարձանների, այդ թվում՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների քանդման կամ փոփոխման արգելքի վրա։
Հայցում նշվում է, որ այն ՄԱԿ-ի դատարան ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում Բաքուն պետք է զեկուցի դրա իրականացմանն ուղղված միջոցառումների մասին, այնուհետև երեք ամիսը մեկ տեղեկացնի այդ մարմնին, մինչև գործի վերաբերյալ որոշում կայացվի։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի առաքելությունը Բաքվի հովանու տակ կայցելի Արցախ
- ՄԱԿ-ը կոչ է արել Բաքվին հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին